TOP նոր
» » » Վլադիմիր Պուտին. Հայաստանն օտար երկիր չէ, ամեն ինչ մոտ է, կարող ես աշխատել Երևանում, բայց՝ փաստացի ապրել Մոսկվայում

Վլադիմիր Պուտին. Հայաստանն օտար երկիր չէ, ամեն ինչ մոտ է, կարող ես աշխատել Երևանում, բայց՝ փաստացի ապրել Մոսկվայում

7-09-2022, 17:00 Դիտումներ: Ռուսաստան, ՕՐՎԱ ԹԵՄԱ
7 Սեպտեմբեր 2022, 17:00 - NovostiNK
Վլադիմիր Պուտին. Հայաստանն օտար երկիր չէ, ամեն ինչ մոտ է, կարող ես աշխատել Երևանում, բայց՝ փաստացի ապրել Մոսկվայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում մեկնաբանել է Հայաստան ռուսների հոսքի փաստը։

«Մենք ողջունում ենք այն ամենը, ինչ ձեռնտու է ռուսական բիզնեսին։ Եթե պայմաններն այնպիսին են, որ հիմա մարդկանց համար, որոնք հիմնականում ՏՏ ոլորտի մասնագետներ են, նպատակահարմար, ավելի շահավետ ու հանգիստ է աշխատել այնտեղ, ապա, ի սեր Աստծո, թող աշխատեն։ Հայաստանը մեզ օտար երկիր չէ, ամեն ինչ մոտ է, կարելի է աշխատել Երևանում, բայց փաստացի ապրել Մոսկվայում»,-նշել է ՌԴ նախագահը։

ՌԴ նախագահն ասել է, որ դրան ոչինչ չի խանգարում, և շատերն արդեն վերադարձել են։ Մենք հասկացանք, որ այստեղ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում՝ նույնիսկ հաշվի առնելով որոշ երկրների պատժամիջոցների ագրեսիան Ռուսաստանի դեմ՝ ամեն ինչ աշխատում է, ամեն ինչ գործում է, ամեն ինչ կայուն է։ Եթե ինչ-որ մեկը սիրում է աշխատել Հայաստանում, ապա՝ խնդրեմ։ Ճիշտ այնպես, ինչպես, օրինակ (կարծում եմ Նիկոլ Վովային ինձանից չի նեղանա, մենք հարաբերությունների նորմալացման տենդենցի մեջ ենք), եթե մեկը ուզում է Բաքվում ապրել, թող ապրի»։

ՌԴ նախագահը նշել է, որ հնարավոր է աշխատել Ղազախստանում, որտեղ ստեղծվել է լավ ֆինանսական գոտի, և ընդհանրապես, «ԵԱՏՄ-ի երկրների հետ կապված ամեն ինչ մեզ համար ավելի դյուրին է կարգավորել, իսկ մարդկանց՝ ավելի հեշտ է աշխատել»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS