TOP նոր
» » » Արցախը պետք է ուժ առնի ու հզորանա. Արման Թաթոյան

Արցախը պետք է ուժ առնի ու հզորանա. Արման Թաթոյան

2-09-2022, 15:16 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
2 Սեպտեմբեր 2022, 15:16 - NovostiNK
Արցախը պետք է ուժ առնի ու հզորանա. Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության կապակցությամբ:

«Արցախի անկախության համար պայքարը մեր արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար է: Հենց այս ամենի երաշխավորման համար էլ 11 տարի առաջ այս օրը հռչակվեց Արցախի անկախությունը։

Ես մշտապես փաստերով ապացուցել եմ, որ Ադրբեջանն Արցախի ու Հայաստանի նկատմամբ վարել և հիմա էլ շարունակում է իրական ցեղասպան քաղաքականություն, որը դրսևորվում է պետական բարձր մակարդակով հովանավորվող ատելությամբ, ինստիտուցիոնալ թշնամանքով, խրախուսվող ու անպատիժ հանցանքներով, որոնք ուղղված են նաև ողջ աշխարհի հայության դեմ: Սա հենց պահանջում է Ադրբեջանից անկախ պետականության առկայություն` որպես Արցախի բնիկ ժողովրդի` հայերի պաշտպանության երաշխիք:

Հանուն մեր հերոսների արյան, վաղվա պաշտպանված օրվա, մեր երեխաների իրավունքների՝ չպետք է կանգ առնենք արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում։

Մենք պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը։

Արցախը պետք է ուժ առնի ու հզորանա»,- գրել է Արման Թաթոյանը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS