TOP նոր
» » » Բենզալցակայաններում անցկացված 106 ստուգման ընթացքում հայտնաբերվել է 89 խախտում. Արթուր Ասոյան

Բենզալցակայաններում անցկացված 106 ստուգման ընթացքում հայտնաբերվել է 89 խախտում. Արթուր Ասոյան

7-09-2022, 16:51 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
Բենզալցակայաններում անցկացված 106 ստուգման ընթացքում հայտնաբերվել է 89 խախտում. Արթուր Ասոյան

7 Սեպտեմբեր 2022, 16:51 - NovostiNK
«Ցավոք սրտի, մենք ոչ բենզալցակայան ունենալու հնարավորություն ունենք, ոչ էլ ուրիշ բան: Եկել ենք այստեղ հանգիստ տոնով քննարկում ենք, թե ինչպե՞ս անենք, որ հանկարծ այնպես չանենք, որ իրենք վատ զգան, հանկարծ մի կոպեկ ավել տուգանք վճարեն: Սա ճիշտ չէ».-Տնտեսական հարցերի պետական հանձնաժողովում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ ելույթ ունենալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկման ժամանակ:

Նախագծերով առաջարկվում է հեղուկ գազի, բենզինի, բնական գազի և դիզվառելիքի լցակայաններում թերլցման դեպքեր արձանագրելու դեպքում տույժ սահմանել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի և տվյալ հասցեում արձանագրված խախտման օրվան նախորդող եռամսյակի շրջանառության 0.5%-ի չափով:

Օրինագիծը ներկայացնող ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը հայտնեց, որ դեռ վերջնական որոշված չէ, թե թերլցման համար տուգանքը պետք է լցակայանների ցանցի համար սահմանվի, թե հասցեական:

Հովիկ Աղազարյանն ասաց, որ եթե հասցեական է լինելու, ապա պետք է տուգանքի չափն ավելացնել մինչև 3 %, բայց ինքն առաջարկում է ցանցային տույժի տարբերակը:

«Եթե որևէ բենզալցակայանի շրջանառությունը փոքր է, հետևաբար դրա տուգանքի տոկոսն էլ է փոքր, երբ մեծ է՝ դրա տոկոսն էլ մեծ է լինելու: Ի՞նչ է նշանակում տուժը եկամտի 0.5 %-ն է լինելու, այն չնչին բան է»,-ասաց պատգամավորը:

Ներկայացնելով բենզալցակայաններում 2021-2022 թվականներին անցկացված ստուգումների արդյունքրեը՝ Արթուր Ասոյանը հայտնեց. «2021 թվականի առաջին եռամսյակում բենզալցակայաններում եղել է 106 ստուգում, որոնց ընթացքում հայտնաբերվել է 89 խախտում, բայց թերլիցքավորման վերաբերյալ խախտումներ հայտնաբերվել են 11-ի դեպքով»:

Նրա խոսքով՝ 2022 թվականի առաջին կիսամյակում 80 ստուգում է իրականացվել և թերլիցքավորման մասով հայտնաբերվել է 5 իրավախախտում:

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարվող փոփոխությամբ առաջարկվում է, որ լցակայանների կողմից թերլցում հայտնաբերելու դեպքում չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը մեկ ամիս ժամկետով փակցնի «ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ցուցանակ: Բացի այդ, օրենքի նախագծով տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ունենալ չափագիտության բնագավառում իրենց մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների, արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող QR կոդեր:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS