TOP նոր
» » » «Բրիտանացի բոլոր գիտնականները միահամուռ ինքնասպան եղան Նիկոլի վերջին մտքի տիտանիզմն ուսումնասիրելուց»

«Բրիտանացի բոլոր գիտնականները միահամուռ ինքնասպան եղան Նիկոլի վերջին մտքի տիտանիզմն ուսումնասիրելուց»

19 Օգոստոս 2022, 11:45 - NovostiNK
«Բրիտանացի բոլոր գիտնականները միահամուռ ինքնասպան եղան Նիկոլի վերջին մտքի տիտանիզմն ուսումնասիրելուց»

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը բացառեց, որ Սուրմալուի պայթյունը կարող է ահաբեկչության հետևանք լինել։ Որպես հիմնավորում նա նշեց վիզուալ տեղեկետավությունն ու տեսագրությունները։

«Ի նչո՞ւ։ Որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն։ Նաև վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է այդ հանգամանքը»,-հայտարարեց նա։

Համացանցի իրավաբան օգտատերերը ծաղրում են այս միտքը։ Փաստաբան Երվանդ Վարոսյանն այսպես է արձագանքել.

«Բրիտանացի բոլոր գիտնականները միահամուռ ինքնասպան եղան Նիկոլի վերջին մտքի տիտանիզմն ուսումնասիրելուց. «Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է, քանի որ տեսագրություններում ծուխ ու փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունենում պայթյուն»։

Ավելի ուշ նա ավելացրեց.

«Ըստ էության վիզուալ որ նայում ես` Հայաստանի վիճակը շատ լավ է, ոչ պատերազմ է եղել, ոչ տարածքներ ենք կորցրել, ոչ սերունդ, ոչ էլ հիմա ենք կորցնում... Հա, գժերն էլ գժանոցներում են»։

Իրավաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.

Քանի որ ծուխ կա, մարդիկ փախնում են, որից հետո է պայթում, ուրեմն ահաբեկչությունը բացակայում է:
Սովետի ժամանակ երկարամյա փորձով ոստիկան կար: Սա դեբիլ օպերներին ասում էր՝ քո ասածի տրամաբանության մեջ լոգիկա չկա:
Եթե արկղը քառակուսի է, ապա միջինը կլոր է: Եթե կլոր է, ուրեմն միջինը նարինջ է»:


Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.

««Եթե տուփը քառակուսի ա, ուրեմն մեջինը կլոր ա…».
© Գերագույն ստահակ»։

Արցախցի օգտատեր Ալեն Գուլյանը գրում է.

«Միայն Նիկոլի օրոք կարելի է «վիզուալ» բացառել ահաբեկչական գործունեությունը..
Հասկանու՞մ եք..Ոչ փորձաքննություններ են պետք, ոչ փորձագետների եզրակացություններ, ոչ քննչական գործողություններ..

Տեսանյութը տալիս ես Սիկոլին և ինքը ծխի վրա վիզուալ որոշում ա` հրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների խախտում ա, թե՞ все же ահաբեկչական գործունեություն է..
Էս մարդիկ արդեն ահաբեկչությունը բացառում են..էն էլ վիզուալ..
#Երկիր_ՀԺ»։

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ երկու լուսանկար է հրապարակել ու գրել.

«Կառավարության նիստում պայթյունների ու ահաբեկչության գծով մեծ մասնագետ մարդամեկն այսօր հայտարարել է․ «Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն»։ Գուշակեք, թե ծխի ու փախնող մարդկանց այս նկարները ե՞րբ ու որտե՞ղ են արվել»։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է.

««Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է, քանի որ տեսագրություններում ծուխ ու փախչող մարդիկ կան. Նիկոլ Փաշինյան»
Ոչինչ չէ՞, որ իմ տեսած ահաբեկչության բոլոր տեսագրություններում հենց ծուխ ու փախչող մարդիկ են»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS