TOP նոր
» » » Տիգրան Աբրահամյան. Հայաստանի ու Արցախի անվտանգության համար առաջին սպառնալիքն այս իշխանությունն է

Տիգրան Աբրահամյան. Հայաստանի ու Արցախի անվտանգության համար առաջին սպառնալիքն այս իշխանությունն է

12-09-2022, 12:28 Դիտումներ: Քաղաքական, Վերլուծական
12 Սեպտեմբեր 2022, 12:28 - NovostiNK
Տիգրան Աբրահամյան. Հայաստանի ու Արցախի անվտանգության համար առաջին սպառնալիքն այս իշխանությունն է

«Հայաստանի ու Արցախի անվտանգության համար առաջին սպառնալիքն այս իշխանությունն է»,-նման գնահատական հնչեցրեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ ելույթ ունենալով «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ հրավիրած «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով հանրային քննարկմանը։

Նրա խոսքով, դրա ամենավառ ապացույցն այս իշխանությունների կողմից իրականացվող գործընթացներն են՝ այդ թվում երկրի կառավարման պետական համակարգի կազմալուծումը, դրա ինստիտուտների ոչնչացումը։

Անդրադառնալով Հայաստանի ու Արցախի անվտանգային սպառնալիքներին, ԱԺ պատգամավորը նշեց, որ դրանք ընդհանուր են, համակարգային, մեկ ամբողջության մեջ։

«Այսօր թիվ մեկ սպառնալիքը խաղաղության գործընթացն է, որն իրականության մեջ կարող էր կոչվել կապիտուլյացիոն, հանձնման, անկման, հայրենիքի կորստի կամ մեկ այլ պայմանագիր, քանի որ քննարկվող սկզբունքները, որոնք հրապարակված են, Հայաստանի, Արցախի անվտագությունից ու շահերից չեն բխում։ Ինքնորոշման իրավունքն ամբողջությամբ բացակայում է այս փաստաթղթից։ Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի իշխանությունը ոչ միայն հետ է կանգնել ինքնորոշման իրավունքի սկզբունքից, այլ կրկնում են Ադրբեջանի՝ տարիներ շարունակ առաջ տարվող ու կրկնվող մոտեցումները»,-ասաց Աբրահամյանը՝ հիշեցնելով դրանով նախատեսված սահմանազատման, սահմանագծման մասին։

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն ասաց՝ հաճախ են միջազգային գործընկերներն իրենց հարցնում, արդյոք դե՞մ են Հայաստանի ու Արցախի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին։

«Գիտե՞ք, այս հարցը բավականին տարօրինակ է հնչում, քանի որ այս գործընթացին նախորդել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների բռնազավթման գործընթաց, այսինքն Ադրբեջանն իր ձևով արդեն իրականացրել է դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթաց ու փորձումէ դրանց տալ իրավական ու միջազգային ամրագրումներ։ Մինչդեռ Ադրբեջանի խնդիրը միայն անկլավների խնդիրը չէ, Ադրբեջանի խնդիրը միայն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չէ, նրա խնդիրն է, իր ռազմավարական խնդիրները լուծելու ճանապարհին էֆեկտիվ վերահսկողություն սահմանել Հայաստանի ռազմավարական ու կարևոր օբյեկտների նկատմամբ։ Շատ ուղղություններով ադրբեջանական հարձակումները, օկուպացիան ոչ թե նպատակ ունեն որևէ բնակավայրի նկատմամբ վերահսկողություն ու էֆեկտիվ դիտարկում իրականացնել, այլ խնդիրն է վերահսկողություն սահմանել ռազմավարական օբյեկտների նկատմամբ»,-մանրամասնեց նա։

Անվտանգային հարցերով փորձագետը բացատրեց նաև, թե ինչու է դա պետք Ադրբեջանին։

«Հնարավոր ռազամական լայնածավալ գործողությունների դեպքում աահովել Ադրբեջանի մեկնարկային առավելությունը, հարաբերական խաղաղության պարագայում կրկին մեկնարկային իրավիճակում առավելություններ ապահովել»,-նշեց նա։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS