TOP նոր
» » » Հաղթանակ թաղամասի բնակիչները Երևանի կենտրոնում փակել էին ճանապարհը

Հաղթանակ թաղամասի բնակիչները Երևանի կենտրոնում փակել էին ճանապարհը

5-09-2022, 12:32 Դիտումներ: Քաղաքական, Հասարակություն
5 Սեպտեմբեր 2022, 12:32 - NovostiNK
Հաղթանակ թաղամասի բնակիչները Երևանի կենտրոնում փակել էին ճանապարհը

Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող հաղթանակիցները որոշեցին փակել ճանապարհը, քանի որ ոչ մի պաշտոնյա չիջավ լսելու նրանց։

Մինչ բանուկ փողոցը փակած՝ հայտարարություններ էին անում, նրանց մոտեցավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանն ու հայտնեց, որ քաղաքապետը պատրաստ է հանդիպել երեք բնակչի հետ։

Այս հայտարարությունը բարկացրեց բողոքի ակցիա իրականացնողներին, նրանք ասացին՝ կամ քաղաքապետը կիջնի կամ իրենք բոլորով կբարձրանան։

Վարչական շրջանի ղեկավարի՝ ճանապարհը բացելու վերաբերյալ հորդորներն ապարդյուն էին։ Գործին խառնվեցին կարմիր բերետավոր ոստիկանները։

«Էսքան մարդու արհամարել է քաղաքապետը, լայաղ չի արել իջնի, եկել հասել ենք այստեղ։ Ոստիկաններ են կանչել, որ բախումներ հրահրեն, պարոն քաղաքապետ, իջեք ներքև»,-հակադարձում էին քաղաքացիները։

Ոստիկանները հորդորում էին բացել փողոցը, վերականգնել երթևեկությունը։

«Երկու տարի ԱԺ պատգամավորները մեզ խաբում էին, երկրի ղեկավարը խաբում էր։ Եթե մենք էսօր պատասխաններ չստանանք, ինչքան փողոց կա Երևանում, փակելու ենք»,-հայտարարում էին նրանք։

Ի վերջո, թաղապետի հետ մի քանի բնակիչներ մտան քաղաքապետարանի շենք։ Այս պահին հանդիպումը շարունակվում է։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS