TOP նոր
» » » Հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ և որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից. Փաշինյան

Հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ և որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից. Փաշինյան

1-09-2022, 11:58 Դիտումներ: Քաղաքական, Կրթություն
1 Սեպտեմբեր 2022, 11:58 - NovostiNK
Հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ և որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից. Փաշինյան

«Շնորհավորում եմ բոլորիս և առաջին հերթին մեր սիրելի աշակերտներին, ուսանողներին, սովորողներին, ուսուցիչներին, դասախոսներին սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առիթով»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ 2022 թվականի հուլիսի 28-ին Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծին, որը պետք է քննարկվի և վերջնական տեսք ստանա ԱԺ-ում:

Ըստ Փաշինյանի՝ ծրագրի մեջ նախանշված են կառավարության միջնաժամկետ անելիքները նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձրագույն և հետբուհական կրթության բնագավառներում:

Նրա խոսքով՝ փաստաթղթի բարեհաջող իրագործումը երաշխավորելու է Հայաստանի ապագան:

«Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ մանկապարտեզներում, նախավարժարաններում և դպրոցներում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից»,-հայտարարեց Փաշինյանը

Նա նաև արձանագրեց, որ մասնագիտական կրթության հաստատությունները միշտ չէ, որ հասանելի են սովորողներին:

«Դրա արդյունքում մենք մի կողմից՝ ունենք գործազրկություն, մյուս կողմից՝ գնալով ավելի ու ավելի բարձր են հնչում երկրում որակավորված աշխատուժի բացակայության մասին պնդումները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS