TOP նոր
» » » Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2575 նոր դեպք, 7 մարդ մահացել է

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2575 նոր դեպք, 7 մարդ մահացել է

12-09-2022, 12:18 Դիտումներ: Հայաստան » Բժշկություն
12 Սեպտեմբեր 2022, 12:18 - NovostiNK
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2575 նոր դեպք, 7 մարդ մահացել է

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 5-11-ը, կատարվել է ընդհանուր 7446 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2575 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 2172 հիվանդ, մահվան 7 դեպք է գրանցվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում սեպտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 439 302 դեպք, որոնցից 425 531 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3410 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8669 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 353 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 3 198 646 թեստավորում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS