TOP նոր
» » » ԵՊՀ-ում տեղի ունեցավ ECER 2022 համաժողովի բացման արարողությունը

ԵՊՀ-ում տեղի ունեցավ ECER 2022 համաժողովի բացման արարողությունը

24-08-2022, 09:20 Դիտումներ: Հայաստան » Կրթություն
ԵՊՀ-ում տեղի ունեցավ ECER 2022 համաժողովի բացման արարողությունը

24 Օգոստոս 2022, 09:20 - NovostiNK
Երևանի պետական համալսարանը տարածաշրջանում առաջինը հյուրընկալել է Եվրոպական կրթական հետազոտությունների ասոցիացիայի (EERA) տարեկան համաժողովը։ 2018 թ.-ին ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը, հաղթելով EERA-ի կազմակերպած մրցույթում, պարտավորվեց չորս տարի անց համաժողովը հյուրընկալել ԵՊՀ-ում։

Եվրոպական կրթական հետազոտությունների ասոցիացիայի նախագահը բարձր է գնահատում ԵՊՀ-ի, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի՝ համաժողովը պատշաճ կազմակերպելու ջանքերը, արած աշխատանքը։

«Հայաստանում կրթությունը կարևորված է, ինչի վկայությունն է նաև այս համաժողովի պատշաճ հյուրընկալումը։ Հայաստանը տպավորիչ, հյուրընկալ երկիր է՝ անտիկ մշակույթով, գեղեցիկ ճարտարապետությամբ. բոլոր հնարավորություններն ու պայմանները ստեղծված են կրթական, նաև սոցիալական բաղադրիչ ունեցող համաժողովի արդյունավետ անցկաման համար»։

Համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը, համաժողովի բացման արարողությանը հիշեցնելով բրազիլացի հայտնի մանկավարժ, գիտնականի խոսքերը՝ կրթությունը փոխում է մարդկանց, մարդիկ փոխում են աշխարհը, ընդգծեց, որ EERA-ն հենց այդ սկզբունքին հավատարիմ ամեն տարի աշխարհի տարբեր անկյուններից միավորում է գիտնականների, հետազոտողների՝ քննարկելու կրթությանն ուղղված մարտահրավերները և անպայման առաջարկելու լուծումներ։

Համաժողովի թեման՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա» խիստ արդիական է բոլոր երկրների համար. գլոբալ իրողությունները, բնական աղետներն ու համաճարակները, պատերազմները անխուսափելիորեն ազդում են նաև կրթության որակին, հեռանկարներին, զարգացմանը։ Համաժողովոը մեծ հարթակ է սկսնակ և փորձառու հետազոտողների համար՝ քննարկելու ինչպես գլոբալ, այնպես էլ տեղային խնդիրներն ու մարտահրավերները, առաջարկելու լուծումներ և մեթոդներ՝ կրթությունն այդ մարտահրավերների պայմաններում պակաս խոցելի դարձնելու համար,- ասում է Նազիկ Հարությունյանը։

Համաժողովի կոորդինատոր, EERA-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Ալեքսանյանը խիստ կարևորում է համաժողովի՝ Հայաստանում հյուրընկալելը՝ այն համարելով հնարավորություն տարբեր երկրների փորձառությանը ծանոթանալու, միջպետական, միջբուհական հետագա համագործակցությունների համար պարարտ միջավայր ստեղծելու տեսանկյունից։

Համաժողոովին այս տարի մասնակցում է 1500 հետազոտող, 800-ը ժամանել են Հայաստան, 700-ը ցանկություն է հայտնել համաժողովին մասնակցել առցանց։ Իսպանիայից Հայաստան ժամանած երիտասարդ հետազոտողները դրական տրամադրությամբ, նոր ծանոթություններով, համագործակցության հնարավորություններով կվերադառնան իրենց հայրենիք՝ Հայաստանի գեղեցկությամբ տպավորված՝ խոստանալով անպայման նորից այցելել։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS